top of page

Բորտուղեկցորդը մահացել է թռիչքի ժամանակ սրահում և օդաչուի խցիկում լցված ծխի պատճառով

Swiss International AirLines ավիաընկերության երիտասարդ բորտուղեկցորդը մահացել է մեկ շաբաթ անց ծխի ազդեցության տակ, որը լցվել է սրահում և օդաչուների խցիկում, երբ նա աշխատում էր, գրում է Business Insider-ը։

Ռումինիայի Բուխարեստից Ցյուրիխ չվերթի իրականացման ժամանակ դեկտեմբերի 23-ին Ավստրիայի հարավային Գրաց քաղաքում շարժիչի խնդիրների պատճառով վթարային վայրէջք է կատարել, ինչի հետևանքով ծուխ է տարածվել օդանավում, ասված է ավիաընկերության հաղորդագրության մեջ։

Անձնակազմի անդամին, որի անունը չի նշվում, ինքնաթիռով տեղափոխվել է Գրացի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Նա մահացել է երկուշաբթի օրը։

«Մենք աջակցում ենք միմյանց այս իսկապես դժվար պահին. և համապատասխան մարմինների հետ միասին կանենք հնարավոր ամեն ինչ՝ պարզելու համար տեղի ունեցածի պատճառները»,-ասել է ավիաընկերության օպերացիոն տնօրեն Օլիվեր Բուխհոֆերը։ «Մենք շատ հարցեր ունենք և պատասխաններ ենք ակնկալում»:

bottom of page