top of page

Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Լիբանան-Սիրիա սահմանին

Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Լիբանան-Սիրիա սահմանի մի շարք հատվածներում տեղակայված  ենթակառուցվածքներին, այդ մասին հայտնել է ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ թիրախը «Հըզբոլլահ»-ի օբյեկտներն են Լիբանանում, այդտեղ «Սիրիայի տարածքից զենք է տեղափոխվում»։ 

Հարվածներ են հասցվել լիբանանա-սիրիական սահմանի երկու հատվածներում  գտնվող մի քանի օբյեկտների։ Իսրայելական կողմը պնդում է, թե այսպիսով կանխարգելում է զենքի մուտքը Լիբանան, որն օգտագործվում է «Հըզբոլլահ»-ի կողմից՝ ընդդեմ Իսրայելի։

Ըստ ՑԱԽԱԼ-ի հաղորդագրության՝ իրեենք շարունակում են «ամբողջ ուժով» հարվածներ հասցնել Լիբանանում «Հըզբոլլահ»-ի տեղակայման վայրերին։

Comments


bottom of page