top of page

Մխիթարյանը «Բորուսիայի» լեգենդների հրաժեշտի խաղում կլինի Պիշչեկի թիմից

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստներ Լուկաս Պիշչեկի ու Յակուբ Բլաշիկովսկու հրաժեշտի խաղին։

Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 5-ին՝ Դորտմունդում։ Կմրցեն Պիշչեկի ու Բլաշիկովսկու ընկերների թիմերը: Մխիթարյանը կխաղա Պիշչեկի թիմից, հայտնում է դորտմունդյան ակումբի մամուլի քարտուղարությունը:

Մխիթարյանը «Բորուսիայում» հանդես է եկել 2013-2016 թվականներին:

bottom of page