Ուկրաինայի ԱԳ նախարարը հանդիպել է Սիրիայի առաջնորդի հետ
Սիրիայի նոր առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան երկուշաբթի բանակցություններ է վարել ուկրաինական պատվիրակության հետ՝ արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգայի գլխավորությամբ, հայտնում է SANA-ն՝ այլ մանրամասներ չհայտնելով։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անցյալ ուրբաթ նշել էր, որ իր երկիրը պարենային օգնության առաջին խմբաքանակն է ուղարկել Սիրիա: