IFFHS․ Չորս հայկական ակումբ ընդգրկվել է աշխարհի 700 լավագույն ակումբների ցանկում
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է անցյալ տարվա լավագույն 700 թիմերի ցուցակը։ Մադրիդի «Ռեալը» զբաղեցրել է առաջին տեղը։
Հայկական 4 ակումբ ևս ընդգրկվել է այս վարկանիշում։ «Նոան» անգլիական «Բրայթոնի» հետ կիսում է 153-րդ տեղը և հայկական ակումբների շրջանում ունի ամենաբարձր վարկանիշն այս ցանկում։ Վարկանիշում ընդգրկվել են նաև «Փյունիկը», «Արարատ-Արմենիան» և «Ուրարտուն»։
«Նոա» -153-րդ տեղ
«Փյունիկ» -277-րդ տեղ
«Արարատ-Արմենիա» -311-րդ տեղ
«Ուրարտու» -367-րդ տեղ