top of page

Յամալը կարևոր ներդրում ունեցավ այսօրվա խաղում, դժվար հանդիպում էր. «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է «Ժիրոնայի» նկատմամբ տոնած հաղթանակի մասին (4-1):

«Դժվար հանդիպում էր, «Ժիրոնան» շատ լավ խաղաց: Բայց մենք հիանալի սկսեցինք հանդիպումը և, կարծում եմ, որ արժանի էինք հաղթանակի:

Մենք քրտնաջան մարզվում ենք և լավ ենք պատրաստվում յուրաքանչյուր խաղի։ Պետք է քայլ առ քայլ գնանք առաջ, ուզում ենք հաղթել։ Մենք լավ մարզավիճակում ենք և պետք է շարունակենք նույն ոգով։ Չենք կարող կանգ առնել:

Կարևոր ներդրում ունեցավ Լամին Յամալը։ Նա շատ լավ է պրեսինգի դիմում, ինչը շատ կարևոր է։ Կարևոր է, որ բոլոր հարձակվողները պրեսինգի դիմեն: Լամինը շատ լավ խաղաց, և մենք լավ օգտվեցինք մեր հնարավորություններից։

Մեզ խաղ է սպասվում «Մոնակոյի» դեմ, մենք խաղալու ենք երեք օրը մեկ՝ հեշտ չի լինելու։Հուսով եմ, որ Օլմոն լավ մարզավիճակում կլինի»,- ասել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը խաղից հետո:

Commentaires


bottom of page