top of page

Մթնոլորտային երևույթները կապ չունեն երկրաբանականի հետ․ 1988թ.-ից հետո դեկտեմբերին շատ ավելի էական տաքացումներ են եղել, սակայն երկրաշարժ չի արձանագրվել․ Սուրենյան

  • Writer: 24timeam
    24timeam
  • Dec 7, 2024
  • 1 min read

Մթնոլորտային երևույթները կապ չունեն երկրաբանականի հետ․ 1988թ.-ից հետո դեկտեմբերին շատ ավելի էական տաքացումներ են եղել, սակայն երկրաշարժ չի արձանագրվել։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«1988 թվականի դեկտեմբերի 7-ին շատ տաք է եղել, Երևանում օդի ջերմաստիճանը հասել է +13…+15, Գյումրիում մոտ +8...+10 աստիճանի: Այս հանգամանքով է պայմանավորված այն մտավախությունը, որ երբ ձմռանը օդի ջերմաստիճանը կտրուկ բարձրանում է, մարդիկ մտածում են, որ երկրաշարժ է լինելու:

Սակայն գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մթնոլորտային երևույթները կապ չունեն երկրաբանական երևույթների հետ, դա պարզապես համընկել է: 1988թ.-ից հետո դեկտեմբերին շատ ավելի էական տաքացումներ են եղել, սակայն երկրաշարժ չի արձանագրվել»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ 36 տարի առաջ այս օրը տեղի է ունեցել Սպիտակի ավերիչ երկրաշարժը։

bottom of page