top of page

Մեր երկրները կապված են երկարատև բարեկամության և գործընկերության կապերով և սա վերաճել է ռազմավարական գործընկերության. Կոբախիձե

Մեր երկրները կապված են երկարատև բարեկամության և գործընկերության կապերով և սա վերաճել է ռազմավարական գործընկերության. նման հայտարարություն է արել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Ըստ նրա՝ Հայաստան-Վրաստան գործընկերությունը խիստ կարևոր է ամբողջ տարածաշրջանի անվտանգության, բարգավաճման և կայուն զարգացման տեսանկյունից։

Վրաստանի վարչապետը նշել է, որ ԵԱՏ համագործակցության 14-րդ նիստը, որն արդյունավետ է եղել և արգասաբեր։ 

«Հատուկ հարաբերություններ կան մեր երկրների միջև։ Մեր գործընկերությունն արմատավորված է պատմական հանգամանքներով, մեր բարեկամությունը դարերի պատմություն ունի, և սրա վրա է շաղախված ու խարսխված հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը»,- նշել է Կոբախիձեն։

1/1949
bottom of page