top of page

2018-ից և 2020-ից հետո ՀՀ-ն շահեց ինքնիշխանություն, շահեց անկախություն, շահեց որպես պետություն լինելու շանս․ Փաշինյան

2018-ից և 2020-ից հետո ՀՀ-ն շահեց ինքնիշխանություն, շահեց որպես պետություն լինելու շանս։

Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ինչ անում ենք, անում ենք հանուն Հայաստանի Հանրապետության պետական շահերի․ անկախ նրանից որևէ մեկը որևէ բան զիջում է, թե չի զիջում։

Մեր նպատակներն այն չի, որ Ադրբեջանը բան զիջի, մեր նպատակն այն է, որ մենք ՀՀ-ի ինքնիշխանությունը, զարգացումը և պետության հարատևությունն ապահովենք։ Այստեղ մտածողության հարթությունների հարց է։  Ես քնում արթնանում եմ, մտածում եմ Հայաստանն ինչ շահեց։

Կիրանցի պատը Հայաստանի Երրորդ Հանրապետության ամենամեծ հաջողությունն է, դրանից ՀՀ-ն ստացել է պետական սահման, ստացել է խաղաղություն և անվտանգություն շատ փոքր հատվածում։

2020 թվականից հետո և 2018 թվականից հետո Հայաստանը շահեց ինքնիշխանություն, Հայաստանը շահեց անկախություն,Հայաստանը շահեց պետականություն և այդպես շարունակ, և Հայաստանը շահեց լինելու շանս, որպես պետություն լինելու շանս»,- ասել է նա։

Comments


bottom of page