top of page

Թբիլիսիում սպանել են ազդեցիկ օրենքով գողի եղբորը

Թբիլիսիում գնդակահարել են ազդեցիկ օրենքով գող Մերաբ Սուխումսկու եղբորը և «Տագանսկայա» կազմակերպված հանցավոր խմբավորման առաջնորդ Իգոր Ժիրնոկլեևի ընկեր Լևան Ջանգվելաձեին։ Այս մասին հայտնում է SHOT Telegram ալիքը։

Ալիքի տվյալներով՝ 60-ամյա տղամարդու վրա երեկոյան մի քանի կրակոց է արձակվել Ճավճավաձեի փողոցում։ Մարդասպանը կատարած սպանություններից հետո փախել դեպքի վայրից։

Ականատեսների վկայությամբ՝ ինը փամփուշտներից մի քանիսը դիպել են սպանության վայրի մոտ գտնվող սրճարանին և կոտրել ապակիները։  Վրաստանի անվտանգության ուժերը հետաքննություն են սկսել, սակայն կասկածյալը դեռ կալանավորված չէ։

«Հայտնի է, որ Ջանգվելաձեն արտասահմանից մեկնել է ծանոթի հուղարկավորությանը և շրջել քաղաքում անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ։ Վարկածներից մեկի համաձայն՝ սպանությունը կապված է Ջանգվելաձեի և Շաքրո Մոլոդոյի միջև կոնֆլիկտի հետ»,-նշում  է աղբյուրը։

1/2022
bottom of page