Search
Թիկնիզյանը խոսել է իր ապագայի մասին
- 24timeam
- 3 days ago
- 1 min read
Հայաստանի հավաքականի և «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է մոսկովյան ակումբում իր ապագայի մասին։ Նրա խոսքով՝ իրավիճակը կկարգավորվի ընթացիկ մրցաշրջանի ավարտին։
«Պայմանագրի հետ կապված պատմության առանցքային բառն է՝ ասեկոսեները: Ես չեմ մեկնաբանում ասեկոսեները: Ես չեմ սիրում առաջ մտածել, ես ապրում եմ այս օրով:
Հիմա պայմանագրի մասին խոսելն իմաստ չունի: Տրանսֆերային պատուհանը կգա ամռանը։
Իհարկե, ցանկանում եմ ուժերս փորձել Եվրոպայում։ Բայց այսօր ես գործնականում խաղային պրակտիկա չունեմ, ուստի դժվար կլինի նայել այս ուղղությամբ։ Ամեն ինչ արագ փոխվում է: Շարունակում եմ աշխատել՝ տարաբնույթ բացասական պահերից զերծ մնալով»,- Чемпионат-ի թղթակցի հետ զրույցում ասել է Թիկնիզյանը։