Search
Ստաս Նամինը և նրա ընտանիքի անդամները հայկական անձնագրեր են ստացել
- Investigative journalist
- 6 hours ago
- 1 min read
«Ծաղիկներ» ռոք խմբի հիմնադիր, կոմպոզիտոր և պրոդյուսեր, Անաստաս Միկոյանի թոռ Ստաս Նամինը ընտանիքի հետ հայկական անձնագրեր է ստացել։ Այս մասին նա հայտարարել է Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում։
«Իրականում անձնագիր եմ ստացել ընտանիքիս հետ միասին։ Մեզ այստեղ շատ է դուր գալիս՝ նույնիսկ փոքր երեխաներին։ Մենք հաճախ ենք գալիս Հայաստան, ես նույնիսկ բնակարան եմ գնել այստեղ և այժմ վերանորոգում եմ այն։ Ամենայն հավանականությամբ` այստեղ ևս կապրենք», – ասել է Նամինը։
22.01.29.04.2025
20.03.29.04.2025