top of page

Հարավային Կորեայում չի հաջողվել ձերբակալել երկրի նախկին նախագահին․ մանրամասներ

Հարավային Կորեայում ուժային կառույցի 150 աշխատակցի չի հաջողվել ձերբակալել նախկին նախագահ Յուն Սեոկ Յոլին։

Հարավային Կորեայի պաշտոնանկ արված նախագահի կողմնակիցները խափանել են ոստիկանների՝ նրան ձերբակալելու փորձը:

Հարավային Կորեայի նախագահի ձերբակալությունը «գործնականում անհնարին» է ստացվել։ Իրավիճակը փակուղի է մտել, երբ ոստիկանությունը փորձել է ներխուժել ցուցարարների բազմության միջով Յոլի՝ Սեուլի նստավայրի տարածք։ Քննիչները որոշել են դադարեցնել պաշտոնանկ արված նախագահի ձերբակալման հրամանի կատարումը, գրել են ԶԼՄ-ները։

Դեկտեմբերի 31-ին դատարանը կալանքի որոշում էր կայացրել Յոլի նկատմամբ՝ կապված երկրում ռազմական դրություն մտցնելու հետ։ Նա մեղադրվում է իշխանության չարաշահման և ապստամբություն կազմակերպելու համար։

«Ձերբակալումը, մեր գնահատմամբ, անհնար է համառ դիմադրության պատճառով», - հայտնել է Հարավային Կորեայի կոռուպցիայի հետաքննության բյուրոն:

bottom of page