top of page

Նիդեռլանդները չեղարկել է Ուկրաինային Patriot ՀՕՊ համակարգերը մատակարարելու ծրագրերը

Հունիսի վերջին Նիդեռլանդների պաշտպանության նախարարությունը խորհրդարանին տեղեկացրել է, որ Նիդեռլանդները և նրա դաշնակիցներից մեկը համատեղ Ուկրաինային կտրամադրեն Patriot հակաօդային պաշտպանության համապարփակ համակարգ։ Դա այլևս տեղի չի ունենա, քանի որ դաշնակիցներից մեկը հրաժարվել է մասնակցել, գրում է NL Times-ը՝ վկայակոչելով Նիդեռլանդների պաշտպանության նախարարությանը։

Պաշտպանության նախարարությունը մայիսի վերջին հայտարարել էր Ուկրաինային Patriot համակարգ մատակարարելու մտադրության մասին՝ հայտարարելով, որ Նիդեռլանդներում «հիմնական բաղադրիչներն» արդեն պատրաստ են: Մնացած բաղադրիչները կմատակարարեն այլ երկրները։

«Մեր առաջարկով, և եթե այլ պոտենցիալ գործընկեր երկրները կարողանան բաղադրիչներ և զինամթերք մատակարարել, կկարողանանք կարճաժամկետ հեռանկարում Ուկրաինային տրամադրել առնվազն մեկ ամբողջական համակարգ», - հայտարարել է այն ժամանակվա պաշտպանության նախարար Կայսա Օլոնգրենը:

Մեկ ամիս անց նախարարը հայտարարեց, որ իրեն հաջողվել է այս հարցում համագործակցելու այլ երկիր գտնել։ Այն ժամանակ նա չի հայտնել, թե որ երկիրն է համաձայնվել օգնել։ Մեկ շաբաթ անց խորհրդարանին ուղղված նամակում նախարարը կրկնել է, որ ամեն ինչ արդեն արված է:

«Patriot-ի ամբողջական համակարգի համար անհրաժեշտ բաղադրիչներն այժմ հավաքվել են։ Նիդեռլանդները տրամադրում է երեք արձակման կայան և ռադար, մնացած անհրաժեշտ հիմնական բաղադրիչները կմատակարարեն դաշնակիցները», - նշել է Օլոնգրենը:

Սակայն այս շաբաթ պարզվել է, որ ոչ հոլանդական բաղադրիչները պատրաստ չեն։ Պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը գերմանական Frankfurter Allgemeine Zeitung պարբերականին հայտնել է, որ Նիդերլանդները վերջերս ուղարկել է ռադարը, և որ երեք արձակման կայանները շուտով կհանձնվեն։

Սակայն մյուս երկրները համակարգը ավարտելու համար դեռևս այլ բաղադրիչներ են փնտրում, ասել է Բրեկելմանսը:

«Մենք դեռ աշխատում ենք դրա վրա: Նա պարբերականին հայտնել է, որ ներկայում մի քանի գործընկերների հետ բանակցություններ են ընթանում:

Comments


bottom of page