top of page

Իրանի նախագահը ցանկանում է տեղափոխել մայրաքաղաքը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի ղեկավարությունը այլ ելք չունի, քան երկրի քաղաքական ու տնտեսական կենտրոնները տեղափոխել հանրապետության հարավային սահմաններ՝ Պարսից ծոցի ափեր։



«Որպես երկրի մայրաքաղաք՝ Թեհրանը բախվում է խնդիրների, որոնց լուծումը մենք չունենք, բացի հենց մայրաքաղաքային կենտրոնը տեղափոխելուց», - մեջբերում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը Փեզեշքիանի խոսքերը։



Նա նշել է, որ անհնար է դառնում շարունակել Թեհրանը մայրաքաղաք պահելը մի շարք նկատառումներով, առաջին հերթին՝ տնտեսական։



«Անհնար է զարգացնել երկիրը՝ շարունակելով ներկայիս միտումը, եթե մենք ուզում ենք շարունակել ռեսուրսները Թեհրան բերել հարավից և ծովից, ապա դրանք վերածել արտադրանքի և նորից ուղարկել դեպի հարավ՝ արտահանման համար, դա էլ ավելի ու ավելի կնվազեցնի մեր մրցունակությունը»,- հավելել է նա։



Միաժամանակ նախագահն ընդգծել է, որ նոր մայրաքաղաքային կենտրոն ընտրելուց հետո բոլոր կառավարական գերատեսչությունները կտեղափոխվեն այնտեղ, որից հետո Թեհրանի բնակիչներին հնարավորություն կտրվի տեղափոխվել հանրապետության նոր մայրաքաղաք։

Comments


bottom of page