top of page

Կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութը անցել է ԱՀԿ նախաորակավորումը

Կապիկի ծաղիկի դեմ առաջին պատվաստանյութը՝ MVA-BN, նախաորակավորվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։ Այս մասին հայտնել է ԱՀԿ մամուլի ծառայությունը։

«Կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութի այս առաջին նախաորակավորումը կարևոր քայլ է հիվանդության դեմ մեր պայքարում ինչպես Աֆրիկայում, այնպես էլ ապագայում բռնկումների դեպքում», - ասել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսը:

MVA-BN պատվաստանյութը կարող է տրվել 18 տարեկանից բարձր մարդկանց՝ չորս շաբաթվա տարբերությամբ երկու դոզայի ներարկումով:

korrespondent.net-ի հաղորդմամբ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ MVA-BN մեկ դոզայի պատվաստանյութը, որը տրվում է վարակվելուց առաջ, 76%-ով արդյունավետ է մարդկանց պաշտպանելու կապիկի ծաղիկից: Պատվաստանյութի երկու չափաբաժիններով ցուցանիշը աճում է մինչև 82%:

Ավելի քան 120 երկիր հաստատել է կապիկների ծաղիկի ավելի քան 103 հազար դեպք 2022 թվականից ի վեր: Միայն 2024 թվականին աֆրիկյան 14 երկրներում գրանցվել է 25 հազար 237 կասկածելի և հաստատված դեպք և 723 մահ  դեպք։

Comments


bottom of page