top of page

Քիմ Քարդաշյանը «Ամեն ինչ՝ ըստ կանոնների» սերիալի նկարահանումներին ներկայացել է «սեքսուալ փաստաբանի» կերպարում

Քիմ Քարդաշյանը Ռայան Մըրֆիի «Ամեն ինչ՝ ըստ կանոնների» (All’s Fair) սերիալի նկարահանումներին ներկայացել է «սեքսուալ փաստաբանի» կերպարում։


Քիմը, որը վերջերս ցնցել էր հանդիսատեսին՝ հայտնվելով  «Ամերիկյան սարսափի պատմությունում», Կամարիլյոյում (Կալիֆոռնիա նահանգ) լուսանկարվել է համարձակ, մուգ կարմիր կաշվե հագուստով։ Նա նկարահանվել է ֆիլմում իր գործընկերուհու՝ Նաոմի Ուոթսի հետ։


Սերիալը, որի կենտրոնում իրավաբանական ֆիրման է, կարող է պարծենալ աստղային դերասանական կազմով, ներառյալ Սառա Փոլսոնը, Նիսի Նեշը եւ Թեյանու Թեյլորը։


Քիմը դառնալու է նաեւ գալիք դրամայի գործադիր պրոդյուսերը։

Նա խաղալու է գլխավոր դերը Մեթյու Նոզկայի հետ երկար սպասված Hulu սերիալում։


Սերիալում Քիմը խաղալու է Լոս Անջելեսում ամուսնալուծությունների գծով ազդեցիկ փաստաբանի դերը, որը կառավարում  է հաջող իրավաբանական ֆիրման, որտեղ միայն կանայք են աշխատում։

Comments


bottom of page