top of page

Հայտնի է՝ ում է շնորհվել 2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը

2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է ճապոնական Nihon Hidankyo ասոցիացիային. այն երկար տարիներ աշխարհին պատմում է միջուկային զենքի վտանգի մասին՝ օգտագործելով Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունների զոհերի պատմությունների օրինակները։ Nihon Hidankyo պայքարում է միջուկային զինաթափման համար, գրում է dw.com-ը։



Որոշումն ուրբաթ հայտարարել է Օսլոյում Նոբելյան կոմիտեն, որի ներկայացուցիչն ընդգծել է, որ Nihon Hidankyo-ն անխոնջ պայքարում է առանց միջուկային զենքի աշխարհի այն ժամանակ, երբ միջուկային տերությունները մեծացնում են իրենց միջուկային հնարավորությունները և կատարելագործում զենքերը:



Խաղաղության Նոբելյան մրցանակի այս տարի առաջադրվել էր 286 թեկնածու։

Comments


bottom of page