Այսօր Հայ կինոյի օրն է. Կինործիչների միությունում տեղի կունենա Պրոֆեսիոնալ Գիլդիաների 2-րդ մրցանակաբաշխությանը
- Investigative journalist
- Apr 16
- 1 min read
Ապրիլի 16-ը Հայ կինոյի օրն է:
Ի նշանավորումն օրվա՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում հանդիպել են կինոաշխարհի ներկայացուցիչներին:
«Կինոն՝ որպես արվեստ, այն գործունեությունն է, որը հանրության հետ խոսելու բացառիկ հնարավորություն է ընձեռում, իսկ հանրության հետ խոսելը մեծագույն շնորհ է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նախարարն անդրադարձել է ոլորտում պետական քաղաքականությանը՝ նշելով, որ ՀՀ կառավարությունն առանձին ծրագիր է իրականացնում մշակույթի ոլորտի հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին գնահատելու և խրախուսելու նպատակով:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ Կառավարությունը նախորդ շաբաթ հաստատել է ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի փոխհատուցման կարգը, որը կինոոլորտում զարգացման նոր խթան կհանդիսանա՝ բացելով գործունեության լայն դաշտ։
«Ուրախ եմ, որ հայկական կինոն հատկապես վերջին տարիներին բավականին մեծ ակտիվություն է ցուցաբերում տարբեր միջազգային հարթակներում ներկայանալու, փառատոներում հաջողություններ գրանցելու հարցում: Պետության քաղաքականությունը միտված է կինոարտադրությունը որպես ինդուստրիա կայացնելուն»,- ասել է նախարարը՝ մասնավորապես անդրադառնալով աշխարհի ամենահեղինակավոր Անսի անիմացիոն ֆիլմերի միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի «Հեռանկարներ» մրցութային ծրագրում ընդգրկված «Օձի ապուր» դեբյուտային անիմացիոն ֆիլմին:
Այն նկարահանվել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, որի ռեժիսորը Զաքար Դեմիրճյանն է, իսկ պրոդյուսերը՝ Րաֆֆի Մովսիսյանը:
Նշենք, որ այսօր՝ Հայ կինոյի օրվա առթիվ, Կինործիչների միությունում տեղի կունենա Պրոֆեսիոնալ Գիլդիաների 2-րդ մրցանակաբաշխությանը։