top of page

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը եզրափակչում է

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է իր ելույթներն Աբու Դաբիի միջազգային մրցաշարում:Կիսաեզրափակիչ խաղում Հայաստանն ուժերը չափել է «Ալ Դաֆրա» ակումբի հետ:Հանդիպումն ավարտվել է Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 106:99 հաշվով։

Ըստ այդմ, Հայատանի հավաքականն մրցաշարի եզրափակչում է:

Բասկետբոլի ֆեդերացիայի հաղորդմամբ, Հայաստանի կազմում առավել շատ արդյունավետ են գործել Ալբերտ Թադևոսյանը, Արտյոմ Թավակալյանը, Դանիել Կիրակոսյանը և Արայիկ Գևորգյանը:

1/1797
bottom of page