top of page

Տիվայում 10,000 մարդ մնացել է առանց էլեկտրականության առատ ձյան պատճառով

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Apr 21
  • 1 min read

Տիվայի մի քանի համայնքներում ձյան տեղումները հանգեցրել են էլեկտրաէներգիայի վթարային անջատումների։ Ընդհանուր առմամբ, 10,000 մարդ մնացել է առանց էլեկտրականության, հաղորդում է Տիվայի հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը։

Անցած 24 ժամվա ընթացքում մարզի կենտրոնական և արևելյան հատվածներում ձյուն է տեղացել, տեղ-տեղ ձյան մակարդակը հասել է 10 մմ-ի: Այսօր՝ ապրիլի 21-ի առավոտվա դրությամբ, Տիվայում անջատվել է 193 տրանսֆորմատորային ենթակայան։ Էլեկտրացանցերի վթարների վերացման համար ներգրավվել է 14 թիմ և 16 միավոր տեխնիկա։

Էլեկտրաէներգիայի անջատումների հիմնական մասը տեղի է ունեցել Կըզըլ քաղաքում։ Քաղաքի մանկապարտեզները երեխաներին չեն ընդունում, որոշ դպրոցները երկրորդ հերթափոխից անցել են հեռավար ուսուցման ձևաչափի։

Տիվայի Հանրապետություն ներառված է  Ռուսաստանի կազմում, մայրաքաղաքն է Կըզըլ քաղաքը։ 

1/2091
bottom of page