top of page

Ինչո՞ւ է ջղաձգվում Ադրբեջանը, շատ պարզ, որովհետև վախենում է. Արամ Սարգսյանը մանրամասնել է՝ ինչու

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, թե, ըստ իրեն, ինչո՞ւ է ջղաձգվում Ադրբեջանը:

«Ինչո՞ւ է ջղաձգվում Ադրբեջանը, հիմա էլ ՀՀ սպառազինության վրա սահմանափակումներ դնելու առաջարկ է անում...

Շատ պարզ, որովհետև վախենում է, որովհետև աչքների առաջ Ուկրաինան արևմտյան գերժամամակակից զինատեսակներով հարվածում է գերտերություն Ռուսաստանին ՌԴ տարածքում։

Մտածում են՝ այսպես որ զինվեց, Հայաստանն էլ նույնն է անելու։ Լավ է, թող մտածեն, թող վախենան... Սա նշանակում է, որ ինչ-որ բան գնում ենք, ինչ-որ նոր բանի բանակցություն կա: Հետն էլ՝ Մակրոնն է գալու»,- գրել է Սարգսյանը:

bottom of page