top of page

Ռուսաստանում ստեղծել են 20 րոպեում երիկամների քարերի մանրացման մեթոդ

«ՄԻՖԻ» հետազոտական միջուկային ազգային ինստիտուտում ստեղծվել է մեկանգամյա TIRKE ուրետոսկոպի նախատիպը միզաքարային հիվանդության քիչ ինվազիվ վիրաբուժական բուժման համար, մասնավորապես՝ երիկամներում քարերի լազերային մանրացման համար։ Այս մասին «Газете.Ru»-ին պատմել են համալսարանում։

«ՄԻՖԻ»-ի մշակումը նման սարքերից տարբերում է այն, որ նա ունի ոչ միայնիռիգացիայի, այսինքն՝ պացիենտի օրգանիզմինհեղուկ մատակարարելու գործառույթ, այլ նաեւասպիրացիայի, այսինքն՝ վիրահատվածերիկամից հեղուկը հեռացնելու գործառույթ, ընդ որում՝ հեղուկը կարող է դուրս է մղվելմանրացված քարերի բեկորների հետ միասին։

«Սարքի կարեւոր առավելությունն այն է, որTIRKE-ն կարող է միաժամանակ ջուրմատակարարել եւ այն դուրս մղելվիրահատության ժամանակ: Ուրոտրոսկոպում այս գործառույթն ավելացնելը մի քանիառավելություն է տալիս. այն բարելավում էբժշկի տեսանելիության տիրույթըվիրահատական ​​տարածքի նկատմամբ, երեքանգամ կրճատում է վիրահատությանժամանակը 45-60 րոպեից հասցնելով 20 րոպեի, ինչպես նաեւ նվազեցնում է վնասվածքները եւհիվանդի վերականգնման ժամանակըվիրահատությունից հետո, քանի որ սարքը, մասնավորապես, հեռացնում է քարերիբեկորները, որոնք կարող են քերծելմիզածորանը»,- ասել է ծրագրի ղեկավար, ՄԻՖԻ-ի Լազերային եւ պլազմայինտեխնոլոգիաների ինստիտուտի գիտաշխատողԱլեքսեյ Լոբանովը:

Ներկայում սարքը մշակողները ֆինանսավորում են ստացել ՄԻՖԻ-ի Տեխնոլոգիական աքսելերատորից։ Գիտնականները նախատեսում են սարքում ներդնել ճնշման սենսոր, որը թույլ կտա բժշկին վերահսկել հեղուկի ճնշումը հիվանդի երիկամներում վիրահատության ժամանակ, ինչպես նաեւ ստեղծել սարքի անլար տարբերակը: Ալեքսեյ Լոբանովի խոսքով՝ մինչեւ 2025թ. վերջ սարքը պետք է փորձարկվի Սանկտ Պետերբուրգի Պիրոգովի անվան բարձր բժշկական տեխնոլոգիաների կլինիկայում։

bottom of page