top of page

ՀՀ-ն Բաքվին երեկ նոր առաջարկ է ներկայացրել

Հայաստանը Բաքվին երեկ նոր առաջարկ է ներկայացրել։ Օբյեկտիվորեն, պաշտոնական Բաքուն չի էլ հասցրել ծանոթանալ այդ առաջարկի էությանը»,-ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա ներկայացմամբ՝ առաջարկի էությունը հետևյալն է․ «Խաղաղության պայմանագրի վերջին նախագծում ունենք 17 հոդված, որից 13-ը լիարժեք համաձայնեցված է, ներառյալ նախաբանը։ Եվս 3 հոդված բաղկացած է մեկից ավելի նախադասություններից, և այդ հոդվածների մեծամասնության բառապաշարը համաձայնեցված է։

Մենք առաջարկել ենք վերցնել բոլոր համաձայնեցված հոդվածներն ու ձևակերպումները և դրանք ստորագրել որպես խաղաղության պայմանագիր, որովհետև դա հենց խաղաղության պայմանագիրն է։ Ինչո՞ւ ենք մենք դա հնարավոր համարում, որովհետև այդտեղ արձանագրված են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բոլոր հիմնարար սկզբունքները։

Այսպես թե այնպես, մենք, երբևէ որևէ մեկը չի կարող ունենալ որևէ պայմանագիր, որ բոլոր հնարավոր հարցերը կարգավորի։

Առաջարկել ենք՝  ինչը համաձայնեցվածը է, ստորագրել, վավերացնել, մնացած բոլոր հնարավոր հարցերի քննարկումը շարունակել։

Ենթադրվում է, որ այդ պայմանագրի ստորագրումից հետո դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն երկու երկրների միջև, լրացուցիչ պլատֆորմ կդառնա բոլոր հարցերը քննարկելու համար»։

1/1797
bottom of page