top of page

Դավթաշենում քաղաքացին բարդի տեսակի 45 ծառ է հատել

Այսօր Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում քաղաքացին հատել է թվով 45 բարդի տեսակի ծառ, հայտնել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։


 

Դեպքի առնչությամբ ահազանգը ստանալուց հետո տեղում են եղել վարչական շրջանի ղեկավարն և աշխատակազմի անդամները, Կանաչապատում և շրջակա միջավայրի ՀՈԱԿ-ի ղեկավարն ու աշխատակիցները, ինչպես նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչները, ինչի արդյուքնում կանխվել է հետագա ծառահատումը։


 

Դեպքի առնչությամբ երկու անձ տեղափոխվել է ոստիկանության բաժին։

Comentários


bottom of page