top of page

Արտակարգ դեպք՝ Երևանում․ Հրազդանի կիրճից 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց

  • Writer: 24timeam
    24timeam
  • 7 days ago
  • 1 min read

Ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Լոլիկ» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Սարգիս Ն․-ի վարած «Hyundai» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Վրեժ Ղ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջիններս և «Լադա»-ի ուղևոր 39-ամյա Գառնիկ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։



Ըստ նախնական տեղեկությունների՝ «Լադա»-ն տեխնիկական խնդիր է ունեցել ու վարորդը իջել է ուղևորի հետ ավտոմեքենան նորոգելու և այդ ժամանակ «Hyundai»-ը բախվել է «Լադա»-ին, ինչի հետևանքով վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց։



Արդյո՞ք «Hyundai»-ի, թե «Լադա»-ի կողմից են վերջինի վարորդը ու նրա ուղևորը վրաերթի ենթարկվել՝ պարզվում է։

bottom of page