Search
«Թեհրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ՝ հավասար պայմաններով»․ Փեզեշքիան
- 24timeam
- 1 day ago
- 1 min read
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել հավասար պայմաններով, այլ ոչ թե սպառնալիքների ներքո։
«Եթե բանակցություններ եք ուզում, ի՞նչ իմաստ ունի սպառնալիքներ հնչեցնել, այսօր Վաշինգթոնը նվաստացնում է ոչ միայն Իրանին, այլև ամբողջ աշխարհին, այս պահվածքը հակասում է բանակցությունների կոչին»,- ասել է Փեզեշքիանը:
Ավելի վաղ Վաշինգթոնը նախազգուշացրել էր, որ ԱՄՆ վարչակազմը միջոցներ կձեռնարկի, եթե Թեհրանը հրաժարվի բանակցություններ վարել իր միջուկային ծրագրի շուրջ։ Պետքարտուղարությունը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա։
Թեհրանը կոչ է արել Վաշինգթոնին ընտրել դիվանագիտական ճանապարհը՝ ընդգծելով, որ առկա խնդիրների ռազմական լուծումն անընդունելի է։