top of page

«Ինչպե՞ս է Վարդան Ղուկասյանը ավագանու որոշումներ ընդունելու, եթե Մարտուն Գրիգորյանի աջակցությունը մեկանգամյա ակտ լինի»․ Ստյոպա Սաֆարյան

  • Writer: 24timeam
    24timeam
  • Apr 10
  • 1 min read

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գյումրիում սպասվող 41+ «կինոյի» մասին...


Մարտուն Գրիգորյանը իր հայտարարության մեջ միայն խոսել է նրա մասին, որ «անհրաժեշտ թվով ձայներ կապահովի Վարդան Ղուկասյանին քաղաքապետ ընտրվելու համար»: Բայց չի հայտարարել նրա հետ կոալիցիա կազմելու մասին, իսկ դա այս պահին բաց է թողնում հարցը, թե ինչպե՞ս է Վարդան Ղուկասյանը ավագանու որոշումներ ընդունելու, եթե իրեն Մարտուն Գրիգորյանի աջակցությունը մեկանգամյա ակտ լինի... Նա ստիպված կլինի ամեն անգամ գնալ Մարտուն Գրիգորյանի դուռը՝ անհրաժեշտ թվով ձայներ խնդրելու համար, իսկ այդ դեպքում Վարդան Ղուկասյանը կմնա սոսկ դերասան ու բուտաֆորիկ քաղաքապետ կամ չի լինի, եթե Մարտուն Գրիգորյանը կամ նրա վերադասը չցանկանան... Մարտուն Գրիգորյանի դուռն էլ Վարդան Ղուկասյանի համար կդառնա սրբի դուռ...


Թե բա ընդդիմությունը հաղթել է Գյումրիում։


Պյուռոսյան հաղթանակ»։

bottom of page