top of page

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից։

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև քննարկումները կշարունակվեն ընդլայնված կազմով:

Քննարկումների արդյունքներով Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես կգան հայտարարություններով:

Comments


bottom of page