top of page

Աշխարհի առաջին ռակետը US Open-ում հաղթանակը նվիրել է հիվանդ մորաքրոջը

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները հայտնել է, որ մրցաշրջանի «Մեծ սաղավարտի» վերջին մրցաշարում՝ US Open-ում իր հաղթանակը նվիրում է առողջական խնդիրներ ունեցող մորաքրոջը։

 «Այս տիտղոսն ինձ համար շատ բան է նշանակում, իմ կարիերայի վերջին շրջանը հեշտ չէր։ Ես սիրում եմ թենիս, շատ եմ մարզվում, բայց կյանք կա նաև կորտից դուրս։ Ցանկանում եմ այս հաղթանակը նվիրել մորաքրոջս, որը ներկայումս լավ վիճակում չէ։ Չգիտեմ, թե նա դեռ որքան կմնա իմ կյանքում: Այնքան հաճելի է, որ ես դեռ կարող եմ կիսվել նրա հետ դրական պահերով»,- Սիների խոսքերը մեջբերում է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) կայքը։

Հիշեցնենք, որ Սիները սեպտեմբերի 8-ին հաղթել է US Open-ում։ Եզրափակչում նա պարտությն մատնեց ամերիկացի Թեյլոր Ֆրիցին։ Յանիկը դարձավ առաջին իտալացին, որը հաղթեց US Open-ում։

Comments


bottom of page