Search
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային` Վրաստան-Հայաստան հանդիպման ժամանակ միջադեպի համար
- 24timeam
- Apr 9
- 1 min read
ՈՒԵՖԱ-ն Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 40 հազար եվրոյով՝ Թբիլիսիում կայացած Վրաստան-Հայաստան հանդիպման ժամանակ կարգապահական խախտումների համար: հայտնում է Sputnik Gruzia-ն:
Բացի դրանից, Վրաստանն Ազգերի լիգայի նոր՝ 2026/27 մրցաշրջանի առաջին տնային հանդիպումը կանցկացնի առանց հանդիսականների։
Հիշեցնենք, որ Թբիլիսիում Վրաստան-Հայաստան հանդիպումից հետո վրացի երկրպագուները շշեր են նետել Հայաստանի հավաքականի խաղացողների, ինչպես նաև տրիբունաներում գտնվող հայ երկրպագուների ուղղությամբ։