Ուկրաինայի եւ Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են անվտանգությունը Սեւ ծովում, իրավիճակը Սիրիայում
Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Անդրեյ Սիգիբան թուրք գործընկերոջ՝ Հաքան Ֆիդանի հետ քննարկել է երկկողմ օրակարգը, իրավիճակը մարտադաշտում, անվտանգությունը Սեւ ծովում, իրավիճակը Սիրիայում եւ Մերձավոր Արեւելքում։
«Պայմանավորվեցինք մեր ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման համակարգված ջանքերի շուրջ»,- նշել է Սիգիբան Хսոցցանցում։