top of page

Կանայք ավելի հաճախ ընտրում են Հարիսին, քան թե Թրամփին. հարցում

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը մեծացրել է տարբերությունը Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփից, իսկ դա կարող է կարեւոր գործոն դառնալ գալիք ընտրություններում։ Այս մասին տեղեկացրել է The Hill պարբերականը՝ հղում կատարելով մի շարք հարցումների արդյունքներին։

ABC News/Ipsos-ի հարցման արդյունքներով՝ Հարիսը Թրամփից առաջ է անցել կանանց շրջանում՝ 54-41 տոկոս հարաբերակցությամբ, իսկ հանրապետականը փոխնախագահից առաջ է անցել 51-46 տոկոս հարաբերակցությամբ տղամարդկանց շրջանում։

Լրագրողները նշել են, որ անցած ամիս Դեմոկրատական կուսակցության Ազգային համագումարից առաջ Հարիսը Թրամփից առաջ էր անցել 6 տոկոսով այդ ժողովրդագրական խմբում։

Մեծահասակների եւ գրանցված ընտրողների շրջանում Հարիսը Թրամփից առաջ է անցել 50-46 տոկոս հարաբերակցությամբ, իսկ պոտենցիալ ընտրողների շրջանում Հարիսը Թրամփից առաջ է անցել 52-46 տոկոս հարաբերակցությամբ։ The Hill-ի եւ Decision Desk HQ-ի հարցումների ինդեքսով Հարիսը Թրամփից առաջ է անցել 4,1 տոկոսային կետով ամբողջ երկրում։

Միեւնույն ժամանակ, նոր հարցման արդյունքներով՝ Դեմոկրատական կուսակցության համագումարից հետո Հարիսը ընդհանուր աջակցության զգալի աճ չի ունեցել, թեեւ պահպանել է ոչ մեծ գերազանցություն Թրամփի հանդեպ համազգային վարկանիշում։

bottom of page