top of page

«Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը

Իտալական Ա Սերիայի 5-րդ տուրի շրջանակում երեկ կայացավ միլանյան դերբին․ հանդիպեցին «Ինտերը» և «Միլանը»։ Հանդիպումն ավարտվեց «Միլանի» հաղթանակով՝ 2-1 հաշվով։

Ֆոնսեկայի թիմի կազմում աչքի ընկան Քրիստիան Պուլիշիչն ու Մատեո Գաբիան, իսկ Ինձագիի թիմի կազմում՝ Ֆեդերիկո Դիմարկոն։

Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը մեկնարկային րոպեներից՝ փոխարինվելով 63-րդ րոպեին։

Այս խաղից հետո երկու թիմերն էլ ունեն 8-ական միավոր և մրցաշարային աղյուսակում կիսում են 6-7-րդ տեղերը։

Comments


bottom of page