top of page

«Վրաստանի լեգիտիմ նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին է». ԵՄ գործիչներ

  • Writer: 24timeam
    24timeam
  • Dec 15, 2024
  • 1 min read

Եվրոպացի քաղաքական գործիչները քննադատել են «Վրացական երազանք»-ին՝ նախագահի պաշտոնում Միխայիլ Կավելաշվիլիին ընտրելու կապակցությամբ, փոխանցում է aliq.ge-ն։

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայիլ Ռոթի խոսքով՝ «Վրաստանի լեգիտիմ նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին է»:

Նման ուղերձ է հղել նաև Էստոնիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարկո Միհկելսոնը։

Եվրոխորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լոզոն, կիսվել է Միհկելսոնի գրառումով և նշել. «Կեղծ ընտրությունների արդյունքում հավաքված Վրաստանի խորհրդարանը ցանկանում է ընտրել երկրի նոր նախագահ՝ ուլտրաաջ և ռուսամետ․ երբ ամեն օր վրացիները ցույցեր են անում՝ ցույց տալու իրենց հավատարմությունը ժողովրդավարությանը և Եվրոպային: Իմ լիակատար աջակցությունը Սալոմե Զուրաբիշվիլիին, որ մարմնավորում է վրաց ժողովրդի ձգտումները»:

Եվրոխորհրդարանի լիտվացի պատգամավոր Ռասա Յուկնևիչենեն էլ գրել է, որ «Իվանիշվիլին շարունակում է գրավել պետությունը»։

bottom of page