«Ես սիրահարված եմ այս քաղաքին, այստեղ և՛ իմ մանկությունն է անցել, և՛ կարիերայի սկիզբն է դրվել». Հակոբ Ղազանչյան

«Ես սիրահարված եմ այս քաղաքին, այստեղ և՛ իմ մանկությունն է անցել, և՛ կարիերայի սկիզբն է դրվել հենց այս թատրոնում: Հրաշալի օրեր ու տարիներ եմ անցկացրել այստեղ:
«Արտավազդ» մրցանակաբաշխությունը այս տարի կանցկացվի Կապանում:
Մրցանակաբաշխությանը նախորդող օրերին, մարտի 20–ից 26-ը կանցկացվի Կամերային ներկայացումների փառատոն, որի ընթացքում Կապանում հանդես կգան հանրապետության լավագույն թատերական կոլեկտիվները:
Ես այստեղ՝ Կապանում 2 անգամ անցկացրել եմ մոնոներկայացումների թատրեական փառատոն, իմ կողմից խոսք եմ տալիս ամեն ինչ անել, որպեսզի այն վերածվի միջազգային թատրեկան փառատոնի: Դրա համար կան բոլոր նախադրյալները»,- «Արտավազդ-2025» ամենամյա մրցանակաբաշխությանը նվիրված ասուլիսի ժամանակ ասել է ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը:
Նշենք, որ այս տարի լրանում է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան թատրոնի 90–ամյակը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի թատերական գործիչների միությունը ներկայացրել է «Արտավազդ» մրցանակաբաշխության 2-րդ փուլ անցած աշխատանքները:
Հիշեցնենք՝ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն անցկացվում է մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը: