top of page

Հրանտ-Լեոն Ռանոսի հեթ-տրիկի է գրանցել

Գերմանիայի Ռեգիոնալ լիգայի 9-րդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» երկրորդ թիմը Հրանտ-Լեոն Ռանոսի հեթ-տրիկի շնորհիվ մրցակցի խաղադաշտում 4-2 հաշվով հաղթել է «Բոխոլտին»:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողն անցկացրել է ամբողջ հանդիպումը և աչքի ընկել 13-րդ, 45-րդ ու 89-րդ րոպեներին։ Երրորդ գոլը 21-ամյա Ռանոսը խփել է անկյունայինից կատարած հարվածով։

Ռանոսը երկրորդ հանդիպումն է անցկացրել Ռեգիոնալ լիգայի ընթացիկ մրցաշրջանում։ «Բորուսիայի» երկրորդ թիմը 18 միավորով չորրորդ տեղում է։

Opmerkingen


bottom of page