top of page

Լիոնել Մեսսին ասել է, թե ում է համարում պատմության մեծագույն մարզիկը

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է այն մասին, թե ում է համարում պատմության մեծագույն մարզիկը։

«Ես կարծում եմ, որ երբ խոսքը վերաբերում է համաշխարհային սպորտին, Մայքլ Ջորդանը պատմության մեջ լավագույնն է:

«Վերջին պարը» սերիալը դիտելուց հետո ես ոգեշնչվեցի և ավելին իմացա, թե ով է նա»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում SPORT-ը։

61-ամյա Մայքլ Ջորդանը կրկնակի օլիմպիական և NBA-ի 6-ակի չեմպիոն է։

Comments


bottom of page