top of page

Հայաստանում Չինաստանի դեսպանությունը նշում է ՉԺՀ հիմնադրման 75-ամյակը

Հայաստանում Չինաստանի դեսպանությունը նշում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 75-ամյակը։ Այս կապակցությամբ դեսպանատանը կառավարության ներկայացուցիչների, պատգամավորների, դիվանագիտական ​​կորպուսի, լրատվամիջոցների մասնակցությամբ հանդիսավոր ընդունելություն է կազմակերպվել։

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինգը հիշեցրել է, որ ՉԺՀ-ի ձևավորումը սկսվում է 1949 թվականից, երբ Ժողովրդական կառավարության կենտրոնական խորհրդի նախագահ Մաո Ցզեդունը հռչակեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ձևավորումը։ Դա ճանապարհ բացեց դեպի ազգի ՚Մեծ վերածնունդ, շարունակել է դիվանագետը։

Նա շեշտել է, որ բարեփոխումները առաջվա պես չինական առաջընթացի շարժիչ ուժն են, և չնայած այս տարվա առաջին կիսամյակի բոլոր խոչընդոտներին, Չինաստանի ՀՆԱ-ն դրական միտում է պահպանել և աճել 5 տոկոսով։

Գործերի ժամանակավոր հավատարմատարը վերահաստատել է Պեկինի հավատարմությունը բազմաբևեռ, կայուն զարգացող աշխարհին` միաժամանակ նշելով, որ Չինաստանի հռչակած զարգացման հինգ սկզբունքները միջազգային նորմեր են դարձել:

«Չինաստանն առաջարկում է նոր ճանապարհ, որը հիմնված է ոչ թե առճակատման, այլ երկխոսության վրա»,- ընդգծել է դիվանագետը։

Comments


bottom of page