top of page

«Պարո՛ն Երիցյան, Դուք իրավական հանձնաժողովի 7 նիստից 6-ը բացակայել եք». Ավինյանը՝ ավագանու անդամին մանդատից զրկելու մասին

Երևանի ավագանու նիստում քննարկվում է ավագանու 3 անդամի՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության ներկայացուցիչ Գրիգորի Երիցյանի, ինչպես նաև «Հանրային ձայն» խմբակցության ներկայացուցիչներ Անույշ Խուդավերդյանի ու Անուշ Գինոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։

Երիցյանը նշեց, որ ավագանու 5-րդ գումարման 2-րդ նստաշրջանի ընթացքում 5 նիստ է տեղի ունեցել: «Ասվում է 5 նիստից 4-ից բացակայել եմ, չեմ բացակայել, բոլոր նիստերին ներկայացել եմ, պարոն Թոխյան: Հիմա Դուք չե՞ք ամաչում, որ ստում եք այդ ամբիոնից: Ի՞նչ է արել Տիգրան Ավինյանը, որ այս ամոթալի բանը պաշտպանում եք»,-ասաց նա՝ դիմելով իրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Մարատ Թոխյանին:

Թոխյանն էլ պատասխանեց, որ Երիցյանը պետք է ամաչի, որովհետև մանիպուլացնում է: «Ես չեմ ասել ու չեմ ասում, որ Դուք բացակայել եք ավագանու նիստերից, խոսքն ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստերի մասին է»,-ասաց Թոխյանը:

Երիցյանն էլ արձագանքեց.«Ի՞նչ մանիպուլյացիաների մասին է խոսքը, եթե չեք կարողանում օրենքի նախագիծ կազմել, վայր դրեք մանդատները, իսկ Դուք, պարո՛ն քաղաքապետ, եթե ունենայիք մի քիչ բարոյականություն ու սկզբունքայնություն, կհանեիք այս նախագիծը»:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ Երիցյանին նախորդ նստաշրջանի նիստերից մեկը. «Ես շատ լավ եմ հիշում՝ Ձեր և պարոն Թոխյանի միջև խոսակցության բովանդակությունը: Դուք ասացիք՝ պարո՛ն Թոխյան, ինչո՞ւ ինձ մանդատից զրկելու հարցը չեք բերել այս նիստին»: Թոխյանը պատասխանեց՝ «Դուք շարունակեք բացակայել, ես անպայման դա կանեմ»:

«Պարոն Երիցյան, Դուք իրավական հանձնաժողովի 7 նիստից 6-ը բացակայել եք: Դուք սրան չեք էլ առարկում»,-ասաց քաղաքապետը:

Commentaires


bottom of page