top of page

ԱԷՄԳ ղեկավարը մեկնել է Զապորոժիեի ԱԷԿ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսին մեկնել է Էներգոդար՝ այցելելու Զապորոժիեի ատոմակայան (ԶԱԷԿ)։

«Ես մեկնում եմ Զապորոժիեի ԱԷԿ»,- գրել է Գրոսին X-ի իր էջում։ Նա ավելացրել է, որ այցի նպատակը «օգնությունը եւ աջակցությունն են միջուկային վթարի կանխման գործում»։

ԱԷՄԳ ղեկավարը կայան կայցելի արդեն հինգերորդ անգամ 2022թ. սեպտեմբերից ի վեր, երբ գործակալությունը կազմակերպել էր մշտական ներկայություն կայանում։

Օգոստոսի 27-ին Կուրչատով կատարած այցի ժամանակ, Կուրսկի ԱԷԿ-ի վիճակի ուսումնասիրման համար, ԱԷՄԳ ղեկավարը հայտնել էր, որ կմեկնի Ուկրաինա, իսկ հետո կվերադառնա Ռուսաստան։ Ինչպես նշել է Գրոսին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ նա մտադիր է քննարկել իրավիճակը Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ։

bottom of page