Չեմպիոնների լիգայի՝ դեկտեմբերի 11-ի խաղացանկը. կկայանա 9 հանդիպում
- 24timeam
- Dec 11, 2024
- 1 min read

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ավարտվում է Չեմպիոնների լիգայի 2024/2025 մրցաշրջանի ընդհանուր փուլի 6-րդ տուրը։ Խաղային օրվա ընթացքում կկայանա ինը հանդիպում։
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղերի՝ դեկտեմբերի 11-ի ժամանակացույցը.
21:45՝ «Լիլ»- «Շտուրմ»,21:45՝ «Ատլետիկո Մադրիդ»- «Սլովան»,00:00՝ «Շտուտգարտ»-«Յանգ Բոյզ»,00:00՝ «Միլան» --«Ցրվենա Զվեզդա»,00:00՝ «Ֆեյենորդ»-«Սպարտա»,00:00՝ «Արսենալ»-«Մոնակո»,00:00՝ «Բենֆիկա» - «Բոլոնիա»,00:00՝ «Բորուսիա Դորտմունդ»-«Բարսելոնա»,00:00՝ «Յուվենտուս»-«Մանչեսթեր Սիթի»:
Ընդհանուր փուլի ութ տուրերի արդյունքներով կկազմվի 36 ակումբներից բաղկացած աղյուսակ։ Դրանով կորոշվեն լավագույն ութ թիմերը, որոնք անմիջապես դուրս կգան 1/8 եզրափակիչ, իսկ 9-ից 24-րդ տեղերը զբաղեցնող ակումբները փլեյ-օֆֆ կխաղան՝ 1/8 եզրափակիչ դուրս գալու իրավունքի համար։