top of page

Թաիլանդում հեղեղումների պատճառով արգելոցներում սատկել է երկու փիղ, տարհանվել են մոտ 100 կենդանիներ

Թաիլանդի հյուսիսում, փղերի արգելոցում հինգշաբթի հեղեղում է տեղ ունեցել, որի հետեւանքով սատկել է երկու փիղ, տարհանվել են մոտ 100 փղեր տասնյակ զբոսաշրջիկների հետ միասին՝ չնայած օգնության թախանձագին խնդրանքներին, տեղեկացրել է СNN-ը։

Փղերի մասին տեսանյութը եւ լուսանկարները Չիանգմայ քաղաքից ոչ հեռու գտնվող արգելոցում ցույց են տալիս, թե ինչպես են տասնյակ փղեր անցնում ջրի միջով, որպեսզի անվտանգ տեղ գտնեն բարձունքում։

Բնական այգու հիմնադրի խոսքով՝ սա ամենամեծ տարհանումն է, որը նրանք երբեւէ իրականացրել են, իսկ հեղեղումներն ամենալուրջն են, որոնք երբեւէ եղել են արգելոցում։

Սատկած երկու փղերից մեկը կույր էր։ Եվս երկուսը համարվում են անհետ կորած։

Kommentare


bottom of page