top of page

Բաքվում հերթական անգամ հիստերիայի մեջ են հայտնվել Մակրոնի ելույթի պատճառով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին հայտարարությունները հերթական անգամ հիստերիայի մեջ են գցել Բաքվի բռնատիրական ռեժիմին:

Երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը կրկին անհեթեթ մեղադրանքներ է հնչեցրել ընդդեմ Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնի:

«Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Ֆրանսիայից պահանջում է վերջ դնել տարածաշրջանում ապակառուցողական գործունեությանը»,-  հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն:

Նրա խոսքով, «անընդունելի է, որ Երևանը «ռևանշիզմի նախապատրաստող և այս երկրի լայնածավալ սպառազինում իրականացնող» Ֆրանսիան ադրբեջանական կողմին մեղադրի ճնշման մեջ»։

«Սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններն այն մասին, որ «Ֆրանսիան ուս ուսի տված կանգնած է Հայաստանի կողքին Ադրբեջանի ճնշումների և տարածքային պահանջների դեպքում», Ֆրանսիայի կողմնակալ հայանպաստ մոտեցման ևս մեկ օրինակ է մեր երկրին և ընդհանուր առմամբ խաղաղ գործընթացի նկատմամբ»,- ասված է Հաջիզադեի մեկնաբանության մեջ։

Վերջինս հայտարարել է, թե երկրի ԱԳՆ-ն Ֆրանսիայից պահանջում է «դադարեցնել իր ապակառուցողական գործունեությունը տարածաշրջանում, որի արտաքին քաղաքականությունը փլուզվել է աշխարհի շատ մասերում»։

Comments


bottom of page