top of page

Ինչպես է կյանքի վերջին օրերն անցկացրել Ալեքսանդր Մասլյակովը

«Ուրախների և հնարամիտների ակումբի» հաղորդավար,  Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Ալեքսանդր Մասլյակովը կյանքի վերջին շրջանում գտնվում էր  Մոսկվայի խնամքի կենտրոններից մեկում։ Այս մասին հայտնում են ռուսական աղբյուրները։

Նշվում է, որ վերջին շրջանում նա չէր շփվում լրագրողների հետ, շատ ժամանկ անցկացնում էր ընտանիքի հետ։ Մի քանի տարի առաջ նրա մոտ թոքերի քաղցկեղ էին հայտնաբերեկ։«Մասլյակովը երկու տարի պայքարեց քաղցկեղի դեմ, իսկ ութ ամիս առաջ բժիշկներն ասել էին, ցավոք, բուժումն արդեն չի օգնում, ժամանակի հարց է»,-գրում է աղբյուրը։Հիշեցնենք, որ երեկ 82 տարեկանում մահացել է Ալեքսանդր Մասլյակովը։ «Նա եղել և կմնա հավերժ լեգենդ КВН շարժման բոլոր մասնակիցների և միլիոնավոր հեռուստադիտողների համար: 1964 թվականից նա վարում էր КВН հաղորդումը՝ դառնալով հումորի և երգիծանքի խորհրդանիշ Ռուսաստանում և արտերկրում»,- ասվում է КВН-ի տարածած հայտարարության մեջ։

Մասլյակովը КВН -ն ղեկավարում էր 1964 թվականից և հեռուստատեսային հաղորդում վարում մինչև 2022 թվականը։

Comments


bottom of page