top of page

Աստված Կանադայի քաղաքացուն ու իր ղեկավարներին շատ վատ պատժելու է, սատանաներին և Աստծուն ուրացողներին չի օգնելու. Ալեն Սիմոնյան

  • Writer: 24timeam
    24timeam
  • 2 days ago
  • 1 min read

Կանադայի քաղաքացին, երբ փողոցում էր և վիրավորում էր իմ ընկերներից մեկին՝ Ազոյան Հովոյին, որևիցե մեկը հանձնաժողով ստեղծելու և դատապարտելու ձայն չհանեց. լրագրողների հետ ճեպազրույում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան այն հարցի, թե ինչու ՔՊ-ն մերժեց լրագրողին վիրավորելու համար Անդրանիկ Քոչարյանի վարքը քննող ժամանակավոր էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը։

«Եթե պատգամավոր չի, իրեն կարելի՞ է  ամեն ինչ ասել։ Ձեզ ասում է՝ բերանդ մաքրի, սատանայի անունը մի տուր, բա էտ ընթացքում այդ ամենը վիրավորակա՞ն չէր, մենակ սրան ենք անդրադառնում»,-ասաց Սիմոնյանը՝ դիմելով լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին, ում վիրավորել էր Քոչարյանը։

Դիտարկմանը, որ Բագրատ Սրբազանը ներողություն է խնդրել՝ Սիմոնյանն արձագանքեց. «Իրեն չի օգնելու Աստվածաշունչը, Աստված իրեն ու իր ղեկավարներին շատ վատ պատժելու է, դա իմ կարծիքն է։ Սատանաներին և Աստծուն ուրացողներին չի օգնելու»։

Ալեն Սիմոնայնը նաև տեղեկացրեց, որ ամենաարագ ժամկետներում ԱԺ էթիկայի մշտական հանձնաժողով է ստեղծվելու․ «Հաշվի առնելով, որ օբյեկտիվորեն շատ բաներ միանշանակ չեն, և սկզբնաղբյուրին են անդրադարձել, խմբակցության նիստին որոշել են չստեղծել Անդրանիկ Քոչարյանի վարքը քննող ժամանակավոր հանձնաժողով, բայց հաշվի են առել, որ հաճախ հանդիպելու բան է, և մշտական հանձնաժողով կստեղծվի»։

bottom of page