top of page

Մասթերս․ Ալկարասը հաղթեց Մոնֆիսին

Չինաստանի Շանհայ քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի 1/8 եզրափակիչում աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը մրցեց աշխարհի 46-րդ ռակետ, ֆրանսիացի Գաել Մոնֆիսի հետ և առավելության հասավ 6:4, 7:5 հաշվով։ Մրցախաղը տևեց 1 ժամ և 28 րոպե։

Իսպանացի թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 33-րդ ռակետ, չեխ Թոմաշ Մախաչը, որը 3:6, 6:4, 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 13-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլին։

Comments


bottom of page