top of page

Ժողովրդին պետք է բացատրություն տանք, թե ինչու ենք տասնյակ միլիարդ դրամ ծախսել և պարեկային ծառայություն ստեղծել. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ Պարեկային ծառայությանը՝ նկատելով, որ այն մեր առաջնային աչքն է ամեն ինչի վերաբերյալ:

«Շատ կարևոր է, որ Պարեկային ոստիկանությունը կասկածելի ոչ մի իրավիճակի նկատմամբ չլինի անտարբեր: Սա հայեցակարգային կարևոր հարց է, որովհետև Պարեկային ոստիկանության ներդրման առաջնային նպատակը և իմաստը եղել է դա, Պարեկային ոստիկանությունը չպետք է լինի իներտ և անտարբեր»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի հետ կապված Պարեկային ծառայությունից ակնկալիքները շարունակվելու են մեծանալ. «Մենք Հայաստանի ժողովրդին պետք է տանք շատ հստակ թվային բացատրություն, թե ինչու ենք մի քանի տասնյակ միլիարդ դրամ ծախսել և նոր ինստիտուտ ստեղծել, մենք այդ արդյունքը պետք է էկրանների վրա ցույց տանք»,- ասաց նա։

Արձագանքելով ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշեց, որ իրենց մոտեցմամբ Պարեկային ծառայությունը պետք է ոչ թե արձագանքման վրա կենտրոնանա, այսինքն՝ գնա դեպքի ետևից, և ամբողջ ոստիկանական համակարգը լծվի այդ դեպքի բացահայտման աշխատանքներին, այլ կանխարգելի դեպքը:

Comments


bottom of page