top of page

Սեպտեմբերի 3-ին, 4-ին ջուր չի լինի՝ 36 ժամ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի  03-ին ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 04-ին ժամը 22:00-ն կդադարեցվի  Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի՝ Արագածի զանգվածի և Զվարթնոց թաղամասի, Զվարթնոց, Արևաշատ և Մուսալեռ գյուղերի ջրամատակարարումը, բացառությամբ  Մուսալեռ գյուղի՝ Բաղրամյան, Երևանյան, Գինեվետ, Անդրեասյան և Տիգրան Մեծի փողոցների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

1/1797
bottom of page