top of page

Լատվիայի նախագահն ընկել է հեծանիվից ու կոտրել ձեռքը

Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը հեծանիվից ընկնելու հետևանքով կոտրել է աջ ձեռքի դաստակը և ձախ ձեռքի մատը։ Այս մասին հայտնում է Delfi պորտալը։ Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին հեծանվարշավի ժամանակ։



Անհաջող վայր ընկնելուց հետո պետության ղեկավարը դիմել է բժշկական օգնության, բժիշկները հայտնաբերել են կոտրվածքները և գիպս կիրառել։



«Հեծանվավազքի սեզոնն ավարտված է... շատ շնորհակալություն վնասվածքաբանության և օրթոպեդիայի հիվանդանոցի թիմին՝ ոչ շատ խելացի հիվանդին օգնելու համար», - կատակով ասել է երկրի ղեկավարը։



Ռինկևիչսի հասարակայնության հետ կապերի խորհրդական Մարտինս Դրեգերիսը հավելել է, որ վնասվածքը չի ազդի պետության ղեկավարի աշխատանքի վրա, նա կարող է փաստաթղթեր  ստորագրել։ 

Comments


bottom of page